Պապիկյան Սուրիկի ու Ասրյան Էդուրադի ենթակայության տակ գտնվող զինվորականները մեկ էլ կտեսնես Փաշինյանի դեմ ակցիաներ կանեն, փողոցներ կփակեն:
Հայաստանն է, այստեղ ամեն ինչ հնարարավոր է:
Վաթսունհինգ-յոթանասուն հազարանոց քաղաքի ընտրացուցակներում մոտ հարյուր քսան հազար մարդու անուններ ու ազգանուններ կան:
Հարյուրից ավելի կուսակցություններ կան, բայց չես գտնի երկուսը, որոնց հակասություններն ունենան քաղաքական, գաղափարախոսական հենք:
Նիկոլականներն ասում են, որ Արցախը նախկիններն են հանձնել, սերժականներն ասում են, որ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչողին իշխանության է բերել միջազգային հանրությունը՝ աշխարհաքաղաքական կոնսենսուսի հետևանքով:
Այստեղ լրագրողների գործը կարևոր հարցերը լռեցնելն է, վերլուծաբանների գործը մարդկանց մոլորեցնելն է:
Այստեղ հատուկ ծառայությունները գործում են ընդդեմ պետության:
Դեպուտատը մեքենայի միջից նկարում է թաղման արարողություն, որպեսզի տիրոջը ցույց տա, թե ինչպես են հարազատներն առանց դիմակների վերջին հրաժեշտ տալիս իրենց ննջեցյալին:
Մյունխենում Ալիևին ութանասուն-իննսուն տոկոսի փոխարեն՝ տասնութ-տասնինը (eighteen-nineteen ) ասածը, ողջ կյանքը սրանից նրանից գումար շորթածը որոշել է, որ կնգա հետ պետք է ազգին կրթի:
Սա մեր պետութությունն է, այս դժոխքը հայերի գլխին հայերն են սարքել:
Այստեղ պետությունը կապիտուլյացիա է ստորագրում, բայց ռոճիկով հայրենասերները նույն կապիտուլյացիան ստորագրողից հետո պահանջում են, որ Ալիևը ևս գնա զիջումների:
Այտեղ բանակից ազատվում են, որ հետո Արցախի դրոշները դնեն դեմերն ու Արցախի դարդը լան:
Արթուր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ